loading...

Ուշադրություն 5 նշան, որ հարկավոր է խուսափել գլյուտեն պարունակող մթերքի օգտագործումից



Դիտումներ ` 767
Ուշադրություն  5 նշան, որ հարկավոր է խուսափել գլյուտեն պարունակող մթերքի օգտագործումից

Steptohealth.ru-ն գրում է, որ շատերն արդեն իսկ սննդակարգից բացառել են գլյուտենը՝ չնայած որոշակի խնդիրների բացակայությանը։ Նախ հարկավոր է հասկանալ, թե որ նշաններ են վկայում այն մասին, որ օրգանիզմը դժվարանում է յուրացնել գլյուտեն պարունակող մթերքը։

Նյութափոխանակության խանգարումներ։ Գլյուտենը յուրացնելու անկարողության նշաններից մեկը նյութափոխանակության հետ կապված խնդիրներն են։ Դա կարող է արտահայտվել այնպիսի նշաններով, ինչպիսիք են գազերը, փորկապությունը, դիարեան։ Այս նշանները կարող ե

Մանր բշտիկներ՝ ձեռքերի հետևի հատվածում։ Այս երևույթը երբեմն կարող է առաջանալ վառ էմոցիաների արդյունքում։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ սրանց առաջացման պատճառ կարող է դառնալ նաև գլյուտեն պարունակող մթերքը։ Պատճառը վիտամին A-ի անբավարար քանակն է, որը զարգանում է սննդարար նյութերի յուրացման խանգարման հետևանքով. այս երևույթն առաջանում է գլյուտենի գործունեության հետևանքով։

Հոգնածություն։ Բնական է, որ սնունդ ընդունելուց հետո թուլություն եք զգում։ Այլ բան է, երբ փոքր ընդմիջումից հետո անգամ ձեզ կոտրված եք զգում։ Ուշադիր եղեք ինքնազգացողությանը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք առկա է կապ գլյուտեն պարունակող մթերքի և ձեր վիճակի միջև։

ն հաջորդել իրար։



Գլխապտույտ և գլխացավ։ Գլյուտենի յուրացման անկարողությունը հաճախ ուղեկցվում է նեյրոլոգիական խնդիրներով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխուղեղ հասնող արյան բաղադրությունը փոխվում է, ինչը հանգեցնում է նման խնդիրների։ Եթե ինքնազգացողությունը զգալիորեն լավանում է սննդակարգից գլուտեն պարունակող մթերքը բացառելուց հետո, մեծ է հավանականությունը, որ խնդիրը հենց գլյուտենի օգտագործումն է։

Հորմոնալ խանգարումներ։ Հորմոնալ առումով գլյուտենի յուրացման անկարողությունը հաճախ առաջացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են նախադաշտանային սինդրոմը, ձվարանների պոլիկիստոզը, անպտղությունը։

loading...

Փակել