loading...

Ուշադիր եղեք․ Այս մթերքները չի կարելի պահել սառնարանում



Դիտումներ ` 1031
Ուշադիր եղեք․ Այս մթերքները չի կարելի պահել սառնարանում

Սոխ եւ սխտոր

 

 

Պետք է պահել օդափոխվող չոր տեղում։ Սառնարանում ոչ միայն սխալ է սոխ կամ սխտոր դնելը, այլեւ դրանց հոտը տարածվում է մյուս մթերքների վրա։

 



Ավոկադո 

 

 

եթե չեք ցանկանում, որ ավոկադոն շատ արագ հասնի, ապա այն թողեք թղթե տոպրակների մեջ։ Իսկ հակառակ դեպքում՝ մրգամանի մեջ դրեք բանանի կողքին։

 


Հաց

 

 

Հացն ավելի արագ է չորանում անօդ սառնարանում, քան հացամանի մեջ։ Հացը երկար կարելի է թարմ պահել հացի տոպրակների մեջ՝ դնելով դրանք չոր եւ զով տեղում։

Լոլիկ 

 

 

Որքան սառն է լինում լոլիկը, այնքան կորցնում է իր բնական համային հատկանիշները։ Լոլիկն ավելի համեղ կլինի, եթե թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։


Ձու

Եթե ձուն պահում եք սառնարանի դռան վրա, ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս ձվերը շփվում են տաք օդի հետ և փչանում:
Ձվի մեջ առկա սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների և հանքանյութերի համադրությունը կատարյալ է: Մայրական կաթից հետո ձուն  երկրորդ կարևոր սննդամթերքն է երեխայի համար:
Կարևոր է նշել , որ հում ձուն բավականին հաճախ պարունակում է նաև վնասակար մանրէներ: Հում ձու երեխային տալ չարժե: Հում սպիտակուցները ավելի դժվար են մարսվում:


loading...

Փակել