loading...

Ուկրաինայում բռնության ենթարկված վանաձորցի Սյուզին անելանելի վիճակում է. նրանից խլել են մանկահասակ երեխային



Դիտումներ ` 1910
Ուկրաինայում բռնության ենթարկված վանաձորցի Սյուզին անելանելի վիճակում է. նրանից խլել են մանկահասակ երեխային

Վանաձորցի տիկին Անահիտն ահազանգում է, որ հայ երիտասարդի հետ ամուսնացած ու Ուկրաինայի Խարկով քաղաք տեղափոխված դուստրը բռնության զոհ է ու օգնության կարիք ունի:

«7 տարի է, ինչ ամուսնացած են ու այս բոլոր տարիների ընթացքում աղջկաս՝ Սյուզիի, ամուսինն ու նրա ընտանիքը անընդհատ ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկում»,- մեզ հետ զրույցում նշեց աղջկա մայրը:

Օրեր առաջ՝ հունվարի 4-ին բռնության հերթական դեպքից հետո Սյուզին երկու փոքրիկ երեխաների հետ հայտնվել է դրսում: «Սկեսրայրս մեզ տնից դուրս արեց, ասաց՝ սա իմ տունն ա, դուրս եկեք տնից: Նույնիսկ երեխեքին չհասցրի տաք հագուստ հագցնեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդ մայրիկը: 



Գնալու տեղ չունենալով վերջինս երկու երեխաների հետ ժամանակավորապես ապաստանել է բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարանում: Ամուսինը, սակայն, նրա տեղն իմանալով ու երեխաների հետ հանդիպում պահանջելով, հանդիպման պահին մոր գրկից խլել է կրտսեր որդուն ու արագ տարել:

Ժամեր անց Սյուզին տեղեկացել է, որ փոքրիկը ծայրահեղ հյուծված վիճակում տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Որդու հիվանդանոցում հայտնվելու մասին լուրն իմանալուն պես Սյուզին շտապել է հիվանդանոց:

Ամուսինն ու նրա ընտանիքի անդամները, սակայն, մորը թույլ չեն տվել տեսնել երեխային, ով ընդամենը 1 տարեկան 10 ամսական է: 


Սյուզին դիմել է իրավապահ մարմինների օգնությանը, տեղեկացրել, որ ամուսինն իրեն զրկել է երեխային տեսնելու իրավունքից: Իրավապահ մարմինները, սակայն, չեն շտապում դիմել կոնկրետ քայլերի:

Սյուզին հիմա միայն մի բան է ուզում. ամուսնալուծվել ու երեխաների հետ վերադառնալ հայրական տուն: Սա անելու համար, սակայն, նա ֆինանսական ու իրավաբանական աջակցության կարիք ունի:

Նրանք, ովքեր կցանկանան աջակցել Սյուզինն, կարող են դրամական փոխանցումներ կատարել Անահիտ Աբգարյանի անվամբ Յունիբանկի հետեւյալ հաշվեհամարով՝ 24100374566872, իսկ իրավաբանական օգնության համար զանգահարել 043230235 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել