loading...

Ուկրաինան 2018-2020 թթ. ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ է ընտրվել



Դիտումներ ` 332
Ուկրաինան 2018-2020 թթ. ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ է ընտրվել

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրություններն են անցակացվել: Արեւելյան Եվրոպայի երկրների խմբի երկու տեղի համար Ուկրաինան եւ Սլովակիան են  ընտրվել:

Ասիայի երկրներից Աֆղանստանը, Կատարը, Նեպալը եւ Պակիստանը կլինեն Խորհրդի կազմում, Լատինական Ամերիկայից եւ Կարիբյան ավազանից` Չիլին, Մեքսիկան եւ Պերուն:

Մարդու իրավունքների խորհուրդն ունի 47 անդամ պետություն: Արեւելյան Եվրոպայի պետությունների խումբն այս մարմնում ունի 6 տեղ: Ասիան եւ Աֆրիկան՝ 13, Լատինական Ամերիկան՝ 8 եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները, Կանադան եւ Իսրայելը միավորող խումբը `7 տեղ:

Ներկայումս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդի Արեւելյան Եվրոպայի երկրների խմբում ընդգրկված են Ալբանիան, Վրաստանը, Հունգարիան, Լատվիան, Սլովենիան եւ Խորվաթիան: Այս տարի ավարտվում են Ալբանիայի եւ Լատվիայի լիազորությունները: 2018 թվականի հունվարից այս երկու տեղերը զբաղեցնելու են Ուկրաինան եւ Սլովակիան:


loading...

Փակել