Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:
Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:
Օսիպյանը դուրս է եկել մեքենայից եւ հորդորել վարորդին, որպեսզի վերցնի իր նետած աղբը: