loading...

Որտեղից է առաջացել աչքի հուլունքը և արդյո՞ք ճիշտ է այն կրելը



Դիտումներ ` 332
Որտեղից է առաջացել աչքի հուլունքը և արդյո՞ք ճիշտ է այն կրելը

Աչքի հուլունքը ունի հազարավոր տարիների պատմություն:  Հին աշխարհում մարդը իրեն հետաքրքրող տարաբնույթ հարցերի պատասխանը գտնում էր կրոնական գաղափարախոսությունների, փիլիսոփայության մեջ, ինչպիսին, օրինակ, բարու և չարի պայքարն էր: Նրանք հավատացած էին, որ օդի ամեն մի մասնիկը հագեցած է դևերով` «չար աչք» կոչվող ոգիներով, որոնք ամեն կերպ ջանում էիր խայթել, ցավեցնել մարդուն: Այդ իսկ պատճառով մարդիկ գտնում էին, որ իրենց դժբախտությունների մեղավորը չար ոգիներն են: Վերջիններս այդ ոգիներին պատկերացնում էին գունավոր` կանաչ, զմրուխտ կամ կապույտ աչքերով: Եվ, որպեսզի չար աչքը չվնասի ու չխախտի ընտանեկան անդորրն ու խաղաղությունը, նրանք դռան շեմին փուշ էին կպցնում` ասելով «չար աչքին`չար փուշ»: Ճիշտ նման լուծում էր առաջարկվում նաև կապուտաչյա չար ոգիների դեմ. եթե ինքդ քեզ վրա կրես կապույտ աչքի հուլունքը, չար աչքը չի հանդգնի քեզ դիպչել: 

Քչերը գիտեն, որ սնահավատության այս ատրիբուտի պատմությունը մեզ տանում է նաև դեպի մահմեդականություն: 

 
 

loading...

Փակել