Քրքումով ջուրը խթանում է սննդի յուրացման գործընթացը:
Քրքումով ջուրը հիանալի մաքրում է օրգանիզմը և շատ օգտակար է մաշկի համար:
Այն բարերար ազդեցություն է գործում նաև մաշկի վրա, թարմացնում է այն:
Քրքումով ջուրը այրում է ճարպերը, արագացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այն օրգանիզմից հեռացնում է խարամները և տարբեր վնասակար տոքսիները:
Պատրաստման եղանակը
Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել կես թեյի գդալ քրքում և լավ խառնել :
Կարելի է նաև պատրաստել հետևյալ կերպ:
Մեկ բաժակ եռացրած սառեցրած ջրին ավելացնել կես կիտրոնի հյութ, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և կես թեյի գդալ քրքում: Լավ խառնել: Կարելի է ավելացնել նաև կոճապղպեղ:
Կիրառման եղանակը
Քրքումով ջուրը պետք է խմել նախաճաշելուց կես ժամ առաջ: