loading...

Որքա՞ն կլինի գազի գինը հունվարի 1-ից



Դիտումներ ` 1064
Որքա՞ն կլինի գազի գինը հունվարի 1-ից

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:



Վերոնշյալ հարցը կքննարկվի գործադիրի նոյեմբերի 30-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:


Հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, ուր որոշում է ընդունվել հաջորդ տարի Հայաստանի համար պահպանել գազի հատուկ սակագինը՝ 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

 

http://armlur.am/755773/


loading...

Փակել