Գաղտնիք չէ, որ հիգիենայի պարագաները ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է փոխել և չսպասել մինչև դրանք վերջնականապես կմաշվեն:
Բերանի խոռոչի հիգիենան պաշտպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ատամի խոզանակը փոխել 3-4 ամիսը մեկ անգամ:
Ավելի հաճախ պետք է փոխել երեխաների ատամի խոզանակը:
Բացի այդ, ատամի խոզանակը ավելի հաճախ պետք է փոխեն բոլոր այն մարդիկ, ովքեր բերանի խոռոչի հետ կապված որևէ հիվանդություն ունեն: