loading...

Որքա՞ն Գումար են աշխատում Քարդաշյան քույրերը



Դիտումներ ` 959
Որքա՞ն Գումար են աշխատում Քարդաշյան քույրերը

Ինչպես հայտնում է բրիտանականThe Daily Mail պարբերականը, ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղեր Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին և Քլոեն, 6 նիշանոց գումարներ են վաստակում սոցցանցերում պատվիրված իրենց գրառումների արդյունքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աստղային քույրերի թանկարժեք գործարքների և պայմանագրերի հարցերով զբաղվում է Talent Resources ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Հելերը, ով վերջերս հայտարարել է, որ Քարդաշյանների եկամտի 25%-ն ապահովում են պատվիրված փոստերի միջոցով:

Տնկերության տնօրենը նաև մանրամասնել է, որ այդ գրառումների շնորհիվ ամենաշատ գումարները վաստակում է 36-ամյա Քիմ Քարդաշյանը, ով սոցցանցերում ունի մի քանի տասնյակ մլն հետևորդ:

Պարզվում է, որ 2 երեխաների մայրը յուրաքանչյուր այսպիսի պատվերից վաստակում է միջինը 500.000, իսկ Քորթնին ու Քլոեն՝ 250.000 դոլար:

Նյութի Աղբյուր՝ Orer.am


loading...

Փակել