Ստեփանակերտում աշխատող օտարերկրյա լրագրողները զարմանում են, որ օրեր շարունակ փակ են խանութները, բայց ոչ մի խանութ չի թալանվել, նույնիսկ կոտրված ապակիներով խանութները: Լրագրողներից մեկը տեսել է, թե ինչպես են մարդիկ մտնում խանութ, վերցնում իրենց անհրաժեշտ ապրանքը, գումարը թողնում խանութում և հեռանում։ Ոչ մի այլ երկրում նման բան չես տեսնի, հատկապես պատերազմող երկրում: