loading...

Oգտակար եւ համեղ նախաճաշեր



Դիտումներ ` 862
Oգտակար եւ համեղ նախաճաշեր

Լիարժեք նախաճաշը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, սակայն երբեմն առավոտյան ստամոքսը ծանրաբեռնելու ցանկություն չի լինում, թեպետ, ըստ էության, նախաճաշը գրեթե միշտ թեթեւ սննդից է կազմված լինում: Բայց, եթե, այնուամենայնիվ, խուսափում եք նախաճաշից, առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ՝ նախաճաշ մրգերով: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի համեղ բաղադրատոմս.

 

Տանձով եւ վաֆլիով

Ձեզ անհրաժեշտ է՝ տանձ, խրթխրթան վաֆլի, մեղր, ընկույզ: Մեղրը եւ կտրատած տանձերը լցնում ենք թավայի մեջ եւ դնում կրակի վրա: Մի քանի րոպե տապակում ենք, ապա վերցնում կրակի վրայից: Վաֆլե շերտերը շարում ենք ափսեի մեջ, վրան լցնում մեղրով տապակած տանձերը ու ընկույզ շաղ տալիս

Մրգային աղցան

Ձեզ անհրաժեշտ են՝ թարմ մրգեր, կիտրոնի, նարնջի հյութ, կամ յոգուրտ: Պետք է մրգերը կտրատել, լցնել տարայի մեջ, ապա վրան հյութ կամ յոգուրտ ավելացնել: Եթե մրգերը շատ քաղցր են, ապա նախապատվությունը տվեք կիտրոնի հյութին:

Նռով յոգուրտ

Ձեզ անհրաժեշտ է՝ ըմպելի յոգուրտ, մեղր, նռան հատիկներ եւ հնդկական ընկույզ: Այս ամենը խառնել իրար եւ լցնել բաժակի մեջ: Ի դեպ, կարող եք ընկույզը բովել նախքան զանգվածի վրա լցնելը:

Չրով խնձոր

Անհրաժեշտ են՝ խնձորներ, չամիչ, ծիրանի չիր, մեղր կամ նարնջի հյութ, դարչին, ընկույզ: Չիրը եւ ընկույզը պետք է կտրատել, վրան ավելացնել դարչին: Խնձորները բաժանել երկու մասի, առանձնացնել միջուկը, շարել թավայի մեջ, ապա դրանց մեջ լցնել չրով զանգվածը: Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 30-40 րոպե: Այնուհետ խնձորների վրա լցնել մեղրը կամ նարնջի հյութը եւ մատուցել:

 


loading...

Փակել