Budetezdorovy.ru-ն գրում է, որ ճարպերը սննդի ամենակարևոր էլեմենտներից են, որոնք ոչ մի կերպ չի կարելի բացառել սննդակարգից: Այս 8 մթերքը հարկավոր է օգտագործել` օրգանիզմին անհրաժեշտ նյութերով ապահովելու համար:
1. Ընկույզ: Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարևոր դեր են կատարում օրգանիզմը սրտային հիվանդություններից պաշտպանելու գործում:
2. Զեյթուն: Զեյթունի յուղն ու զեյթունը հագեցած ճարպեր ստանալու լավագույն միջոցն են: Դրանք օգնում են նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:
3. Ավոկադո: Ավոկադոն հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ: Այն պարունակում է նաև կալիում, վիտամին C:
4. Կանոլայի յուղ: Սա հրաշալի ընտրություն է` ճաշատեսակները պատրաստելու համար, քանի որ օգնում է արյան մեջ նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Այն կարևոր նշանակություն ունի նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում:
5. Գետնանուշի յուղ: Սա երկար ժամանակով հագեցածության զգացում կպարգևի, քանի որ օրգանիզմին բավական երկար ժամանակ է անհրաժեշտ` այն յուրացնելու համար: Այն նաև սպիտակուցի հրաշալի աղբյուր է, որն օրգանիզմին անհրաժեշտ էներգիա է հաղորում:
6. Սաղմոն: Սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուների 2 տեսակով, որոնք նվազեցնում են բորբոքումը, կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
7. Կտավատի սերմեր: Սա թթու է պարունակում, որը հարկավոր է ընդհանուր առողջության, այդ թվում՝ արյան ճնշման լավացման համար:
8. Նուշ: Նուշը հարուստ է ճարպերով, որոնք օգնում են կարգավորել խոլեստերինի մակարդակը: Այն հրաշալիորեն փոխարինում է չիպսերին և այլ անառողջ մթերքի: