loading...

Օդի ջերմաստիճանը ռեկորդային կերպով կբարձրանա...



Դիտումներ ` 1245
Օդի ջերմաստիճանը ռեկորդային կերպով կբարձրանա...

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Այսպես՝ Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարան, Վարդենիս, Սիսիան և այլ տարածքներ, գրանցվել է -18 -20, իսկ Արարատյան դաշտում՝ -4 -5 աստիճան:

Հունվարի 29-ի հետ համեմատած օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում՝ 14-15 աստիճանով. մինչև փետրվարի 3-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։



Այս մասին Tert.am-ին հայտնած ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատեց, որ ցուրտ ջերմաստիճանը պայմանավորված է Ղազախստանի տարածքից ՀՀ ներթափանցած սիբիրյան սառը ջերմային հոսանքներով:

«Բայց այսօր այդ սառը օդային հոսանքները 180 աստիճանով փոխում են ուղղությունը՝ հյուսիսարևելյանից դառնում են հարավարևմտյան»,- ասաց Գագիկ Սուրենյանը։


Ըստ նրա՝ առաջիկա գիշերը Սև ծովի կողմից ՀՀ կներթափանցի թույլ մթնոլորտային տաք ճակատ՝ շատ թույլ քայքայված, ինչի արդյունքում ՀՀ-ի առանձին հատվածներում՝ հատկապես հյուսիսային կեսում հնարավոր են ձյան թույլ տեղումներ: Սակայն վաղը լուսադեմին կպարզվի, տեղումներն ամենուրեք կդադարեն, և վաղը ցերեկը նորից ողջ Հայաստանում տեղումներ չեն լինի:

Նույնը գործընթացը տեղի կունենա հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը. կրկին Սև ծովից Հայաստան կներթափանցի տաք ճակատը, և կրկին հնարավոր է թույլ ձյուն ՀՀ ողջ տարածքում, բայց փետրվարի 1-ի առավոտյան եղանակը կպարզվի, և տեղումները կդադարեն: Ուստի՝ փետրվարի 1-2-3-ին կլինի առանց տեղումների եղանակ ՀՀ ողջ տարածքում:

http://info24.am/?p=5864&l=am


loading...

Փակել