Հնդկաստանի Jet Airways ավիաընկերության հանրանավում ծնված մանկիկն ամբողջ կյանքում ավիաընկերության չվերթերով անվճար թռչելու իրավունք է ստացել: Հունիսի 19-ին այս մասին գրել է The Times of India թերթը։
Փոքրիկի մոր՝ Չիչիմոլ Ջոսեի ծննդաբերությունն սկսվել է նախօրյակին՝ Սաուդյան Արաբիայից Հնդկաստան չվերթի ժամանակ: Կինը գտնվում էր հղիության 30-րդ շաբաթում:
Երբ նրա մոտ սկսվել են ցավերը, օդաչուներն արտակարգ վայրէջքի որոշում են կայացրել: Երկրի հարավ – արեւմուտքի Քոչի քաղաք մեկնող հանրանավն ուղղել են Մումբայ:
Սակայն Ջոսեն հասցրել է ծննդաբերել վայրէջքից կես ժամ առաջ: Ինքնաթիռի ուղեւորների թվում եղել է բժիշկուհի, որը ուղեկցորդուհիների հետ օգնության է եկել ճանապարհորդուհուն: Ծննդաբերությունն անցել է բարեհաջող, վայէջքից հետո մորը եւ նորածնին ուղարկել են հիվանդանոց: