loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 27



Դիտումներ ` 1192
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 27

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 27

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, ռիսկի եք դիմում փչացնելու ոչ միայն ձեր, այլև ուրիշների տրամադրությունը: Աշխատեք իրերին ավելի լավատեսորեն նայել, դա կօգնի խուսափել շատ տարաձայնություններից ու վեճերից: Ցանկալի չեն խոշոր գնումներն ու գործարքները. չի բացառվում, որ ավելի ուշ զղջաք ծախսած գումարի համար:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Գերհոգնածության հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը: Ուղևորություններն էլ ավելի շատ հոգնեցուցիչ, քան հաճելի ու հետաքրքիր կլինեն:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Օրը վատ չի ընթանա, եթե հեռատեսություն ու զգուշություն ցուցաբերեք, առանց անհրաժեշտության ռիսկի չդիմեք: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, սակայն շուտով բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը: Օրվա երկրորդ կեսին հավանական են աննշան, բայց հաճելի փոփոխություններ աշխատավայրում, չեն բացառվում կարիերայի հետ կապված լավ նորությունները:

 

Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով, այդ թվում՝ սիրային: Օրվա այս հատվածը հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփման համար: Հաջող կլինեն ոչ մեծ ձեռքբերումները, կարող եք տան համար օգտակար իրեր ձեռք բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր սովոր են հեշտությամբ ստանալ ուզածը: Ձեզ դժվար ու պատասխանատու գործեր, նոր խնդիրներ են սպասվում, որոնք ստիպված կլինեք ինքնուրույն լուծել: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ ընկերների ու համախոհների հետ, ավելի ուշ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ: Հավանական են դրամական մուտքեր. ստացված գումարը տեղին կլինի:

Սիրահարված Երկվորյակները սիրելիի հետ վեճից խուսափելու համար պետք է համբերատար ու նրբանկատ լինեն: Ժամանակը մի ափսոսացեք զրույցների համար. երբ պատմեք անհանգստացնող հարցերի մասին, փոխհամաձայնության հասնելն ավելի հեշտ կլինի:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Օրը գործերում հաջողություններ է խոստանում: Կկարողանաք գլուխ հանել ամենից, ինչն ավելի վաղ ձեզ մոտ չէր ստացվում: Կարող եք պատասխաններ գտնել կարևոր հարցերին, ավարտին հասցնել բարդ գործը, նոր ու խոստումնալից նախագծով զբաղվել: Հավանական են անսովոր գործնական առաջարկներ, որոնց հաճույքով համաձայնություն կտաք: Հնարավոր է շահավետ պայմաններով անշարժ գույք ձեռք բերեք:

 

Օգտակար կլինեն ակտիվ հանգիստն ու պայմանների փոփոխությունը: Լավ կանցնեն ընկերների ու սիրելիի հետ ուղևորությունները: Հնարավորություն կունենաք ուրախացնել շրջապատողներին:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Օրը շատ անակնկալներ կբերի: Դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն, սակայն չեք հուսահատվի և կգտնեք բարդ իրավիճակից դուրս գալու ձևը: Ստիպված կլինեք արագ փոխել պլանները: Որոշ Առյուծների դա կստիպի նյարդայնանալ, սակայն նրանցից շատերը կպահպանեն ինքնատիրապետումն ու ելք կգտնեն իրավիճակից:

 

Բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքնուրույն լուծել: Ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի, սակայն միայն այն բանից հետո, երբ կանեք գործի հիմնական մասը: Անհարթ ու լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Աշխատեք չհիշել հին տարաձայնությունները, կենտրոնացեք ներկայի վրա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ, սակայն կկարողանաք հաղթահարել բացասական միտումները: Հատկապես ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր բարդ տեխնիկայի հետ են աշխատում. այն կարող է փչանալ: Հետևեք արժեքավոր իրերին, գումարին, կարևոր փաստաթղթերին. չեն բացառվում կորուստները:

 

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Շատ Կույսերի օրվա այս հատվածը կուրախացնի լավ նորություններով ու առաջարկներով: Հնարավոր են աննշան տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն կկարողանաք փոխհամաձայնության հասնել ու խուսափել վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է անհաջող դասավորվել, սակայն բարդ շրջանը երկար չի տևի. իրավիճակը արագ կփոխվի դեպի լավը: Կարևոր գործերի հարցում լավ է չշտապել: Այն ամենը, ինչ մանրուքների հանդեպ ուշադրություն, կարգապահություն, կենտրոնացվածություն է պահանջում, արժե պլանավորել օրվա երկրորդ կեսին: Այս հատվածում լավ կանցնեն գործնական հանդիպումները, պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունները:

Շրջապատի հետ կկիսվեք անսովոր գաղափարներով, համախոհներ կգտնեք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը. այն ներդաշնակ ու հեշտ կընթանա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Հնարավոր է անսպասելի հաջողություն գործում, որի հետ մեծ հույսեր էիք կապում: Հավանական են հաճելի նորություններ, նոր բացահայտումներ, նշանակալի դրամական մուտքեր: Օրը հարմար է ոչ ստանդարտ, ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած գործի համար:

 

Չեք վախենա դժվարություններից, կկարողանաք պայքարի մեջ մտնել ուժեղ հակառակորդի հետ և հաղթել նրան: Օրվա երկրորդ կեսին Կարիճները կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում անհանգստացնող անձնական խնդիրները:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Օրը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր զբաղված են կարևոր խնդիրների լուծմամբ: Կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը, ինչպես նաև մարդկանց, ովքեր ոչ միայն կաջակցեն ձեզ, այլև ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Չեն բացառվում աշխատավայրում սիրային արկածները, հնարավոր է անսպասելի սիրո խոստովանություն, որի համար շատ ուրախ կլինեք:

 

Ուշադիր եղեք՝ ինչպես են դասավորվում ավագ հարազատների հետ հարաբերությունները: Այսօր կարևոր է խուսափել տարաձայնություններից ու վեճերից, քանի որ դրանք տհաճ հետևանքներ կարող են ունենալ: Ցանկալի չէ ընտանիքի անդամների հետ ֆինանսական հարցերի քննարկումը:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Լավ օր է նոր նախաձեռնությունների համար: Արագ հաջողությունների կհասնեք դրանց մեջ, ինչ-որ օգտակար բան կսովորեք: Վերջին շրջանում իրենց ուժերի վրա անվստահ Այծեղջյուրների մոտ կվերադառնան ինքնավստահությունն ու լավատեսությունը: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, լավ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործընկերների ու գործատուների վրա:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, որոնց պատճառով կվշտանաք ավելի, քան դրանք արժանի են: Որոշ պլանավորված գնումներ ստիպված կլինեք հետաձգել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպումների ու զրույցների համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Լավ օր է կրթության ու աշխարհայացքի ընդլայնման համար: Այսօր ստացված տեղեկատվության շնորհիվ շուտով ձեր առջև նոր հորիզոններ ու հնարավորություններ կբացվեն: Վճռական եղեք, աշխատեք ամեն րոպեն շահավետ օգտագործել:

 

Լավ կանցնեն սիրային ժամադրություններն ու զբոսանքները, սիրելին ձեզ կես խոսքից կհասկանա: Կկարողանաք լուծել ընտանեկան խնդիրները, կարգավորել հարազատների հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ ստիպված լինեք զոհել պլանները մտերիմներին օգնելու համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք օգտագործել դա հին խնդիրները լուծելու, վաղեմի նպատակներին հասնելու համար: Շատ Ձկներ կօգտվեն իրադարձությունների բարենպաստ ընթացքից ստանալու համար այն, ինչի մասին վաղուց երազում էին: Հավանական են անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր, հին պարտքի վերադարձ:

 

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Շատ Ձկներ այսօր երկար սպասված սիրային խոստովանություն կլսեն: Մեծ է հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը: Ներքին ձայնն ուժեղ կլինի, և դա կօգնի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5


loading...

Փակել