loading...

Ո՞րն էր Երևան-Սոչի չվերթի աղետի իրական պատճառը. հայտնի դարձած հանգամանքները` դեպքից տասը տարի անց (տեսանյութ)



Դիտումներ ` 5945
Ո՞րն էր Երևան-Սոչի չվերթի աղետի իրական պատճառը. հայտնի դարձած հանգամանքները` դեպքից տասը տարի անց (տեսանյութ)

2006 թվականի մայիսի 3-ը հայ ժողովրդին հերթական անգամ ծանր փորձության ենթարկեց: Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի ենթարկվեց «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում 113 մարդ կար՝ անձնակազմի 8 անդամ և 105 ուղևոր: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացան: Այս օդանավն «Արմավիայի» երրորդ «Airbus A320-211»-ն էր: Այն արտադրվել էր 1995-ի հունիսին ֆրանսիական «Airbus» ընկերության կողմից (գործարանային համարը` 547):

Աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի ուղևորների դիակներն ու մարմնի մասերը «Արմավիա» ընկերության հատուկ կատարած չվերթով փակ ցինկե դագաղներով տեղափոխվեցին Երևան: Մոսկվայում անցկացված փորձաքննությամբ հաստատվեց զոհվածների ինքնությունը: Գտնվածներից հինգը Երևանից էին, մյուսները` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու մարզերից: Ողբերգությունից 10 տարի է անցել, սակայն մինչ օրս հայտնի չէ ավիավթարի իրական պատճառը:

Նախնական վարկածը եղանակային վատ պայմաններն էին, սակայն այս տարբերակը շատ արագ հերքվեց: Եթե վթարի առաջին օրերին գոնե հույս կար, որ ուր որ է՝ կգտնվեն սեւ արկղերը, կվերծանվեն վրացի եւ ռուս դիսպետչերների եւ հայ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, դրանք կհամեմատվեն արկղերի ձայնագրության հետ ու կունենանք կատարվածի ամբողջական պատկերը, ապա այսօր արդեն չնչին հույս է մնացել, որ ընդհանրապես որեւէ բան մեջտեղ դուրս կգա

 



Խոսակցության ձայնագրության այն հատվածում, որում դիսպետչերները մեր օդաչուներին ասում են՝ «Ռոստովը խնդրում է ճշտել ձեր վառելիքի մնացորդը եւ պահեստայինը», ձայնագրությունը «շատ լավ որակի» չէր, տեխնիկական վնասվածք էր ստացել, եւ այն չի հաջողվել վերծանել. լսվում է միայն օդաչուների այս պատասխանը՝ «վերադառնում ենք Երեւան»: Տարօրինակն այն է, որ խոսակցության որոշ հատվածները նորմալ լսվում են, իսկ դիսպետչերների՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, վառելիքի եւ այլ խնդիրների հետ կապված հարցերի պատասխանները չեն վերծանվում:

Նրանք, ովքեր այդ օրը օդանավակայանում են եղել, պնդում են, որ միանգամայն բարենպաստ եղանակ էր, որ Սոչիում շատ քիչ է նման լավ եղանակ լինում: Տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ հավաստիացնում էին, որ «ոչ մի փոթորիկ, մառախուղ կամ նման բան չի եղել»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում չի լիցքավորվել, այն վառելիք է վերցրել Մոսկվայից: 

 


Սոչիում շրջանառվող երկրորդ վարկածի համաձայն, A320-ը գերարդիական էլեկտրոնային բարդ համակարգ ունի, որոնցից օդաչուն չի կարողացել գլուխ հանել, բացի այդ, այդ ինքնաթիռով արգելվում է կտրուկ շրջադարձեր կատարել, մինչդեռ օդաչուն փորձել է, տարածությունը գետնից շատ ցածր է եղել ու առաջամասով դեպի ներքեւ է իջել՝ կորցնելով կառավարումը: Դեպքի մասին այլ մանրամասներ հասարակությանը դժվար թե հաջողվի ստանալ, քանի որ դրանից օրե անց լուրեր են տարածվել, թե քանի որ սեւ արկղը շատ խորն է եւ չի հաջողվել դուրս բերել, հնարավոր է այն արդեն վնասված լինի ինչ-որ թթուներից:

Կատարվածը 2006-ի առաջին խոշոր ավիավթարն էր աշխարհում ու «Airbus A320»-ի պատմության մեջ 6-րդ ամենամեծը զոհերի թվով: Աղետից մի քանի ամիս անց միայն Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հայտարարեց օդանավի կործանման պատճառների մասին: ՄԱԿ-ի պաշտոնական եզրակացությունը, սակայն, հայկական կողմը միանշանակ չընդունեց: Բացի դրանից՝ մինչ օրս էլ շրջանառվում են տարբեր ոչ պաշտոնական վարկածներ, որոնք ենթադրաբար հանգեցրել են 113 հոգու մահվան:

Մանրամասները՝  տեսանյութում 



 


loading...

Փակել