Նրանց մայրը՝ Օլգա Զադոենկոն, Ինստագրամում պատմել է հրդեհի մասին եւ թե ինչպես են դուստրերը՝ Վերոնիկան եւ Վասիլիսան, զոհ դարձել դրան։
«Մարտի 25 ին իմ դուստրերը կինոսրահում էին։ երկար սպասված մուլտֆիլն էին դիտում։ Սրահը լիքն էր երեխաներով ու նրանց ծնողներով։ Մուլտֆիլմն ավարտվեց, եւ լույսերը վառվեցին։ Դռները բացվեցին, իսկ այնտեղ սարսափելի ծուխ էր, ճիչեր էին լսվում։ Սակայն հրդեհային ոչ մի ազդանշան չէր հնչել։ Դուրս չեկանք, որոշեցինք սպասել օգնությանը։ Նստել էին գետնին ու սպասում էինք։ Մյուս դռները փակ էին, փախչելու տեղ չկար։ Շնչել հնարավոր չէր»,- գրել է Օլգան։