loading...

Նորածին հնգյակից ողջ է մնացել միայն Ռոզին նրա աճը կայուն է



Դիտումներ ` 3254
Նորածին հնգյակից ողջ է մնացել միայն Ռոզին նրա աճը կայուն է

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է:

Այս մասին ասաց աղջկա հայրը` Վարդան Կարապետյանը: Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ երեխային տանում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն), որտեղ նա ավելի քան երկու ամիս գտնվել է բժիշկների հսկողության տակ: Մասնագետները հետազոտում են փոքրիկին, արձանագրում, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է եւ նորից տուն ուղարկում:

«Ռոզիի քաշն արդեն ավելի քան 3 կգ է»,- ասաց Վարդան Կարապետյանը: Հիշեցնենք, որ հնգյակի բոլոր երեխաները ծնվել էին խորը անհասությամբ:

Երիտասարդ ընտանիքի 4-րդ երեխան, որը գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մահացել է հուլիսի 26-ին` վիրահատության ենթարկվելուց մի քանի օր անց: Նրա աղիները դադարել էին գործել:

 
 

loading...

Փակել