Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) մեղադրվում է իր նկարով այլ տվյալներով անձնագիր կեղծելու մեջ: Տեղեկությունը թերթի զրույցում հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հորդորելով եւս երկու օր սպասել:
Հարցին, ճիշտ են այն տեղեկությունները, որ քրեական գործի շրջանակներում օրեր առաջ հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Վանեցյանը պատասխանել չցանկացավ՝ նշելով միայն հետեւյալը.
«Թող ավարտենք, այդ մասով մեր ավանդական տեսանյութերը տարածենք, կտեսնեք»: Տեղեկացանք, որ Կանեսկոյի գործի շրջանակում հարցաքննության են հրավիրվել անձնագրայինի մի շարք աշխատակիցներ, հարցաքննության է հրավիրվել նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Վերջինս չպատասխանեց թերթի այն հարցին հարցաքննվե՞լ է, թե ոչ: Նա միայն ասաց, որ որեւէ անձի կեղծ անձնագիր չի տրամադրել եւ կեղծ անձնագրի տրամադրմանը չի օժանդակել: Նշենք, որ Արտյոմ Կանեւսկոյր ձերբակալվել է հունիսի 29-ին եւ երեք օր անց կալանավորվել: