loading...

Նիկոլայի Եղիազարյանը գաղտնի ամուսնացել է



Դիտումներ ` 399
Նիկոլայի Եղիազարյանը գաղտնի ամուսնացել է

Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life–ին հայտնի դարձել, որ դերասան Նիկոլայ Եղիազարյանն ամուսնացել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքն ու սիրելին` Հելենը, օրինականացրել են հարաբերությունները։
Զույգն արդեն երկու ամիս է` միասին են ապրում, թեև Նիկոլայն ասում էր, որ ամուսնությունը կկայանա շուտով։ Զույգը մեծ հարսանիք չի արել, պատճառների մասին խոսել Նիկոլայը չի ցանկանում։

«Մենք արդեն երկու ամիս է` միասին ենք ապրում իմ հայրական տանը։ Հունիսի 1–ից միասին ենք` օրինական ամուսնական զույգի նման։ Հարսանիք չի եղել։ Փոքր արարողակարգ է եղել»,– ասաց դերասանը։

 

Անդրադառնալով ընտանիքի համալրման մասին մեր տեղեկություններին` Նիկոլայն ասաց. «Հստակ ինֆորմացիայի դեպքում, անպայման, կարձագանքեմ։ Եթե իմանամ ժամանակն է այդ մասին խոսելու, սիրով կխոսեմ»։

Նյութը՝ Orer.am


loading...

Փակել