loading...

Նիկոլ Փաշինյանին կձերբակալե՞ն



Դիտումներ ` 2319
Նիկոլ Փաշինյանին կձերբակալե՞ն

«Հրապարակ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչով կավարտվի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիան։

Խորհրդարանական կուլիսներում մի քանի օր է՝ քննարկվում է, թե ինչով կվերջանա Նիկոլի սկսած «գրագետ, բազմակոնտուր, համաժողովրդական» պայքարը, և «անհաջողության» դեպքում արդյոք Նիկոլի նկատմամբ որևէ քայլ իշխանությունները կձեռնարկե՞ն` ձերբակալում, անձեռնմխելիությունից զրկում: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Պատգամավորները հիմնականում սխալ են համարում այդ կարգի քայլերը, այնուհանդերձ, շարունակվելու դեպքում ոմանք չէին բացառում ձերբակալելու տարբերակը։

«Բայց 72 ժամ հետո բաց կթողնեն, բացառեք, որ կալանավորման որոշում կայացվի, և դատախազը մտնի ԱԺ` Նիկոլի անձեռնմխելիության հարցով։



Իշխանությունները երբեք դա չեն անի»,- ասել է թերթի զրուցակից ՀՀԿ-ական իրավաբանը: Նույն հարցով դիմել են նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

«Կուլիսներում նման խոսակցությունների ականատես չեմ եղել»: Իսկ եթե, Աստված մի արասցե, հանկարծ դատախազը նման հարցով փորձի մտնել խորհրդարան, չէ՞ որ նախադեպեր կան` Վանոն, Օսկանյանը, ինչպե՞ս կվարվեք։

«Եղավ Կիկոսի մահը․ գդակը՝ պոպոզ, անունը՝ Կիկոս։ Ես չեմ կարծում, թե պատկանում եմ այն գործիչների շարքին, ովքեր առանց կոնկրետ մեղադրանքի, առանց գործընթացներին տեղյակ լինելու, կարող են պատասխանել այդ հարցին։ Ես չեմ կարող մեկնաբանել այդ ամենը»:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

 


Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։

Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից. գրում է armeniasputnik.am-ը:


loading...

Փակել