Կիտրոնը ոչ միայն խոհարարության մեջ են օգտագործում։
Այս ցիտրուսը հայտնի է նաև այլ՝ առողջությանն ու գեղեցկությանն առնչվող՝ իր ախտահանիչ, կազդուրիչ և զտիչ հատկություններով, որոնք բարենպաստ է անդրադառնում մազերի, մաշկի և եղունգների վրա։
Ձեզ կներկայացնենք կիտրոնի կիրառման 7 եղանակ, որոք կնպաստեն ձեր գեղեցկությանն և առողջության ամրապնդմանը։
Դրանցից շատերի մասին ես չէի էլ լսել։ Եթե ցիտրուսներից ալերգիա չունեք, անպայման օգտվեք մեր խորհուրդներից։ Արդյունքը երաշխավորված է։
1․Կատարյալ միջոց դեմքի մաշկի համար Կիտրոնի հյութը լավ է ազդում դեմքի մաշկի վրա, փայլ ու ամրություն է հաղորդում դեմքին։ Բամբակով կիտրոնի հյութը քսեք դեմքին։ Դա արեք գիշերը։ Հաջորդ օրն անպայման արևապաշտպան քսուք օգտագործեք։ Սկրաբ շուրթերի համար Շուրթերը թեփոտվում են տարբեր պատճառներով։
Վիտամինների պակասը, ցուրտը, բնականից չոր մաշկը կարող են վատ անդրադառնալ շուրթերի վիճակի վրա։ Կիտրոնը հիանալի միջոց է դրա դեմ պայքարելու համար։ Եթե շուրթերը գիշերը պատեք մի կաթիլ կիտրոնի հյութով, մի քանի օրից կնկատեք, որ դրանք ավելի խոնավ են դարձել ու այլևս չեն թեփոտվում։ Մազերի գույնը բացող միջոց Եթե ուզում եք մազերը 1-2 երանգով բացել, կիտրոնի հյութը քսեք մազերին և արևոտ եղանակին գնացեք զբոսանքի։
Ձեր մազերը շուտով նոր երանգ կստանան, սանրվածքին կենդանություն ու փայլ կհաղորդվի։ Արդյունքը տեսնելու համար նույնը շաբաթը մեկ կրկնեք։ Պատերազմ սև կետերին Կիտրոնի հյութն օժտված է հակամանրէական հատկություններով և շատ նպաստավոր է յուղոտ մաշկի համար։ Կիտրոնը ոչնչացնում է թունավոր նյութերը և թափանցում վերնամաշկի ամենախոր շերտերը։ Երեկոյան մի քիչ կիտրոնահյութ քսեք դեմքի լվացված մաշկին, 10 րոպե անց լվացեք։
Ուշադրություն․ պրոցեդուրան հակացուցված է, եթե մտադիր եք արևի ճառագայթների տակ հայտնվել։ Ասացեք «ոչ» պիգմենտային բծերին Պզուկները, արևի ճառագայթների ներգործությունը, սննդակարգը և ուրիշ գործոններ կարող են մաշկի հիպերպիգմենտացում առաջացնել։ Եթե շաբաթը 1-2 անգամ 15 րոպե կիտրանահյութ քսեք վնասված հատվածին, ատելի բծերը մի քանի երանգով կբացվեն։ Կիրառեք այս պրոցեդուրան միայն գիշերները և մաշկը մի ենթարկեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության։
Եղունգներն ամրացնող և վճիտացնող միջոց Լաքերը, քիմիական նյութերն ու տան վերանորոգման հետ կապված մյուս միջոցներն ու այլևայլ գործոններ կարող են եղունգները թուլացնել կամ գույնը մգացնել։ Կիտրանը հիանալիորեն պայքարում է այդ խնդրի դեմ։ 1 թեյի գդալ կիտրանահյութը խառնեք 2 ճաշի գդալ ձիթայուղին խառնուրդը քսեք եղուգներին։
Արդյունքը շատ արագ կերևա։ Բնական հոտազերծիչ Կիտրոնում առկա թթուն սպանում է մանրէներին՝ այդկերպ վերացնելով տհաճ հոտերը։ Դրանից բացի, կիտրոնը հիանալիորեն հոտազերծում է թևատակի մաշկը։ Կիտրոնի հյութը խառնեք մեղրի ու վարսակի հետ, ստացված զանգվածը քսեք թևատակերին։ Մեկ ժամից թևատակերը լվացեք տաք ջրով։ Պարբերաբար կիրառելով այս եղանակը՝ շուտով թևատակի մաշկին համասեռ երանգ կհաղորդեք։