Մոսկվայի կենտրոնում նոր սրճարան է բացվել, որտեղ երիտասարդ մատուցողուհիները բիկինի են կրում եւ թույլ են տալիս լուսանկարել իրենց: Հաստատությունը հենց այդպես էլ կոչվում է`«Բիկինի սրճարան»:
«Սրճարանի սեփականատերը ծագումով Հայաստանից է եւ նա ասում է, որ ցանկացել է Մոսկվային մի կտոր տաք ամառ նվիրել»,- պատմել է սրճարանի աշխատակիցներից մեկը «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցին, որի խոսքով սրճարանի մատուցողուհիներն իրականում պարկեշտ աղջիկներ են:
Այս սրճարանում աշխատանքի կարող են անցնել միայն մարզական կառուցվածքով աղջիկները:
Սրճարանում արգելված է ալկոհոլի վաճառքը եւ այցելուներին առաջարկում են սուրճի 30 տեսակներ: