loading...

Մոր նամակը դստերը. Սա պետք է կարդան բոլոր արժանի զավակները…



Դիտումներ ` 874
Մոր նամակը դստերը. Սա պետք է կարդան բոլոր արժանի զավակները…

Իմ սիրելի աղջիկ…

Կգա օրը, որ ես կծերանամ, և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ:

Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար:

Հիշիր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:

Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի ընդհատիր… լսիր ինձ:

Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես:

Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով:

Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել:

Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին:

Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը`տուր ժամանակ, որպեսզի հիշեմ:

Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր:

Ի վերջո ամենակարևորը. ինչ որ ես քեզ ասում եմ,  լսիր, կարող է պատահել քեզ հետ:

Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ` երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ:

Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում:

Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել… ներիր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս:

Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր:

Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը:

Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ:

Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա:

Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի:

 


loading...

Փակել