Style.news.am-ը գրում է.
Օգոստոսի 29-ից մեկնարկել են «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք սիթքոմի պրոդյուսեր, դերասան Արմեն (Մենչ) Պետրոսյանից, որն Instagram-ում նկարահանումների ընթացքից մի կադր է հրապարակել։
Մենչը նաեւ հայտնել է, որ «Ֆուլ Հաուս 7»-ը եթերում կլինի հոկտեմբերի 9-ից։
Երեկ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ այս շրջանում զբաղված է «Ֆուլ Հաուս»-ում նկարահանումներով՝ այդպիսով հաստատելով լուրերը, որ սիրված դերասանին կտեսնենք ոչ պակաս սիրված սիթքոմում։
Նյութի աղբյուր՝ Orer.am