loading...

Մի՛ տվեք, ախպեր, պարգեւավճար, մենք որոշել ենք, որ մենք չենք ստանալու, վսյո՛. Մարուքյան



Դիտումներ ` 203
Մի՛ տվեք, ախպեր, պարգեւավճար, մենք որոշել ենք, որ մենք չենք ստանալու, վսյո՛. Մարուքյան

2021-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կրկին պետական պաշտոնյաների պարգեւավճարների հարցը գլուխ է բարձրացրել: Այս անգամ այդ պարգեւատրումներն ավելի ցավոտ են ընկալվում, որովհետեւ երբ թոշակառուն իր վերջին կոպեկը նվիրում է զինվորի հիմնադրամին, ուսուցիչը իր չնչին աշխատավարձից մաս է հանում բանակի համար, պաշտոնյաների՝ աշխատավարձից բացի պարգեւավճար ստանալը չի «ուտվում», առավել եւս, որ բյուջեի նախագծով դեռ պարգեւավճարների աճ է նախատեսվում: Այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բյուջեի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչեւ պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղերում ճշգրտումներ է մտցրել: Նա հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման առարկա է դարձնելու թե՛ պարգեւավճարները, թե՛ դրանց չափերը: «Առավոտը» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էլ են օգտվում պարգեւավճարներից, մենակ իշխանականները չեն, դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցում: Կո՞ղմ եք, որ պարգեւավճար լինի ու ամեն մեկը որոշի` ինչքան փոխանցի հիմնադրամին, թե՞ այս իրավիճակում պարգեւավճար ստանալը բարոյական չեք համարում, գիտեմ, որ դուք առաջարկել եք ժամանակին, որ դրույքաչափի մեջ մտնի, բայց դա արդիակա՞ն լուծում է հիմա այդ քննադատված չարաբաստիկ պարգեւավճարների համար:
 


loading...

Փակել