loading...

Մինչև +33 աստիճան ջերմություն. եղանակը նոր անակնկալներ է պատրաստել



Դիտումներ ` 962
Մինչև +33 աստիճան ջերմություն. եղանակը նոր անակնկալներ է պատրաստել

Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

 



«Ամսի 24-ին սպասվում է ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արևային եղանակով: Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի:

 


Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում՝ մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +27 … +28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»,- գրել է Գագիկ Սուրենյանը:


http://socialmedia.am


loading...

Փակել