loading...

Մի շպրտեք ձեր երեխայի կաթնատամները դրանք կարող են փրկել նրա կյանքը ահա, թե ինչպես



Դիտումներ ` 1719
Մի շպրտեք ձեր երեխայի կաթնատամները դրանք կարող են փրկել նրա կյանքը  ահա, թե ինչպես

Ազգային ատամանբուժության ինստիտուտի բժիշկ Սունատո Շին հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ կաթնատամները տասնյակ արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում, որոնք պիտանի են զանազան հիվանդությունների բուժման համար։

Տարբեր երկրների մասնագետները երկար ժամանակ զբաղվել են սրտի, գլխուղեղի, ենթաստամոքսային գեղձի և մարդու մյուս օրգանների վրա ցողունային բջիջների ազդեցության հետազոտությամբ։

Դոկտոր Շիի թիմը հայտնաբերել է, որ հասուն մարդու կաթնատամները պարունակում են ընդամենը մեկ տեսակ ցողունային բջիջ, այն դեպքում, երբ 7-8 տարեկան երեխաների կաթնատամները տարբեր ցողունային բջիջներից են բաղկացած։

 



Պարզվել է, որ երեխայի կաթնատամները մի գեղեցիկ օր կարող են փրկել նրա կյանքը։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում Ցողունային բջիջները գտնվում են ատամի կակղանում (ատամների խորշում), որը հետո վերասերվում է նեյրոնների, ոսկորի և կռճիկի (կամ նույնիսկ՝ սրտի բջիջների)։

Այդ ընթացակարգն արդյունավետ է առաջին տեսակի շաքարախտի դեպքում, քանի որ ցողունային բջիջները կարող են վերածվել ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի բջիջների։ Պահպանելու համար ցողունային բջիջները, որոնք հետագայում կարող են օգտակար լինել, պիտի հետևյալն անեք․ սառեցնեք երեխայի կաթնատամները առաջիկա 48 ժամում։

 


Այսպիսով, դուք կպահպանեք ատամների բոլոր անհրաժեշտ բջիջները։ Ատամնաբուժական  ռեգեներատիվ լաբորատորիայի տնօրեն Փիթեր Մյուրեյն ասում է, որ բերանի խոռոչը և ատամների հյուսվածքները ի վիճակի են վերականգնվել կաթնատամների ցողունային բջիջների միջոցով։

Կան հատուկ ծառայություններ, որոնք պահպանում են երեխաների կաթնատամները, ուստի խորհուրդ է տրվում այդ ատամները հեռացնել ատամնաբույժի մոտ։ Մյուս ընկերություններն առաջարկում են հատուկ բեռնարկղեր կամ փաթեթներ՝ կաթնատամների հարմարավետ պահպանության նպատակով։ Ավելի մանրամասն տեղեկություններին ծանոթացեք տեսանյութում։

 

loading...

Փակել