loading...

Մեծ շանսեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի վարչապետ․ Արամ Հարությունյան



Դիտումներ ` 911
Մեծ շանսեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի վարչապետ․ Արամ Հարությունյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիովին կարող է առաջադրել իր թեկնածությունը կամ խորհրդարանական խմբակցությունների կամ Ազգային ժողովում ձայների ⅓-ի միջոցով:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

 



«Այս առումով նա կարող է դառնալ հենց այն թեկնածուն, ով կկարողանա համախմբել նաև ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահը բազմիցս աջակցել է այս քաղաքական ուժերին:

Հարությունյանը նկատում է նաև, որ Քոչարյանը չէր առաջադրի իր թեկնածությունը, եթե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չձախողեր իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը:


Նրա դիտարկմամբ՝ այսօր Սարգսյանն այլևս չունի այդ ազդեցությունը ՀՀԿ-ի վրա, և Նիկոլ Փաշինյանի գլխավորած ղեկավարությունը կստիպի հանրապետականներին գործել իր շահերի շրջանակում:

«Այնպես որ, մեծ շանսեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի վարչապետ», - եզրափակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

http://newspress.am/?p=86470&l=am/mec+shanser+kanvor+robert+qocharyany+kdarna+hayastani+varchapet+aram+harutyunyan


loading...

Փակել