Blognews.am-ը գրում է.
Դուք է՞լ եք երազում ճամփորդել ողջ աշխարհով մեկ, սակայն բավական գումար չունե՞ք։ Բանն այն է, որ բացի ճանապարհածախսից, որոշ երկրներում ապրելն այնքան թանկ է, որ անգամ միջին եկամուտ ունեցող մարդկանց համար այն անհասանելի թվացող ցանկություն է։
Ասում են՝ եթե խելացի կերպով կազմակերպեք ձեր ճամփորդությունը, ապա կարող եք համեմատաբար քիչ գումարով իրականացնել ձեր վաղեմի երազանքը։
HackSpirit պարբերականը ներակայացրել է ճամփորդական այն ուղղությունների ցանկը, որտեղ ապրուստը բավականին էժան է։ Հաշվարկվել է նաև, թե օրական մոտավորապես որքան գումար է ձեզ անհրաժեշտ այդ վայրում՝ հաշվի առնելով գիշերակացը մատչելի հյուրատանը, 3-անգամյա սննդի, հասարակական տրանսպորտով երկկողմանի երթևեկելու, մշակութային մեկ վայր այցելելու ծախսերը, ինչպես նաև ժամանցի վրա ծախսվող մինիմալ գումարը, օրինակ՝ 3 բաժակ գարեջուրը։
Մաչու Պիկչու, Պերու
Հարավային Ամերիկայում գտնվող Մաչու Պիկչուն հայտնի է Ինքա կոչվող վայրով, որտեղ զբոսաշրջիկները երկար քայլարշավներ են անում։ Զբոսանքն ու արշավն այս գեղեցիկ վայրում ամբողջովին անվճար են, իսկ մարդիկ՝ շատ ընկերասեր։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $31,66
Վառնա, Բուլղարիա
Սև ծովի ափին գտնվող այս քաղաքում ամեն ինչ իսկապես շատ մատչելի է։ Այս վայրը շրջապատված է գեղեցիկ լեռներով և սքանչելի բնությամբ։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $26,20
Մարաքեշ, Մարոկկո
Մարոկկոն լի է կախարդական վայրերով։ Խորհուրդ է տրվում այստեղ այցելել հոկտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, քանի որ հենց այդ ժամանակ են հյուրանոցների գներն ավելի էժան։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $27,98
Օքլենդ, Նոր Զելանդիա
Այո, Նոր Զելանդիայում ապրուստը մի փոքր ավելի թանկ է, բայց մի բան միանշանակ է․ հաստատ երբեք չեք ափսոսա այն գումարի համար, որը ծախսել եք նորզելանդական չքնաղ լեռները տեսնելու վրա։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $64,67
Մեդելյին, Կոլումբիա
Ժամանակին Կոլումբիան համարվում էր ամենաշատ կոկաին արտադրող երկիրը ողջ աշխարհում, բայց այժմ կարիք չկա անգամ անհանգստանալու։ Զբոսաշրջությունը վերջերս սկսել է զարգանալ Կոլումբիայում, իսկ ապրելն այս երկրում բավականին մատչելի է։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $31,02
Անգկոր Վատ, Կամբոջա
Այստեղ է գտնվում աշխարհում կրոնական ամենամեծ հուշարձանը։ Անգկոր Վատ հասնելու համար միգուցե անհրաժեշտ լինի միջինից մի փոքր ավելի գումար, սակայն ապրուստն այստեղ չափից դուրս էժան է։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $22,50
Մադրիդ, Իսպանիա
Չնայած՝ իսպանական Մադրիդում ապրելն այնքան էլ էժան չէ, բայց համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ, այստեղ ամեն ինչ ավելի մատչելի է։ Մադրիդ այցելելու լավագույն ժամանակը ևս հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածն է։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $61,29
Սայգոն, Վիետնամ
Սայգոնը և՛ գեղեցիկ, և՛ մատչելի քաղաք է։ Իսկ տւտելիքն այստեղ իսկապես շատ համեղ է։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $18,29
Բանգկոկ, Թաիլանդ
Միանշանակ կարելի է ասել, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ապրելու համար քիչ գումար է անհրաժեշտ։ Բացի այդ, Թաիլանդը մշակութային առումով ողջ Ասիայի ամենահարուստ և ամենաբազմազան քաղաքներից է։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $25,42
Բալի, Ինդոնեզիա
Բալի այցելելու համար ամենալավ ժամանակը կամ սեպտեմբեր-հոկտեմբեր կամ էլ ապրիլ-մայիս ամիսներն են։ Ինդոնեզիայի այս քաղաքը կարծես դրախտ լինի։ Բալի այցելելուց հետո հաստատ երբեք չեք ցանկանա հեռանալ այնտեղից։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $30,95
Փալավան, Ֆիլիպիններ
Ֆիլիպինների բնությունը նույնպես շատ շքեղ է՝ անչափ գեղեցիկ ծովափեր և մշտադալար անտառներ։ Զարմանալի է, բայց այստեղ մեկ օր անցկացնելու համար ևս քիչ գումար է անհրաժեշտ։
Օրական անհրաժեշտ գումարը՝ $20,98