loading...

Մատաղիսի զորամասի բարձունքում 20-ամյա հերոսի անունով տեղադրվեց խաչքար, իսկ հրամանատարը «լայաղ չարեց» իր զորակցությունը հայտնել հերոսի ընտանիքին



Դիտումներ ` 525
Մատաղիսի զորամասի բարձունքում 20-ամյա հերոսի անունով տեղադրվեց խաչքար, իսկ հրամանատարը «լայաղ չարեց» իր զորակցությունը հայտնել հերոսի ընտանիքին

 shamshyan.com - ը գրում է ՝

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող բարձունքում տեղադրվեց խաչքար՝ նվրված այս տարվա հունիսի 18-ին առաջնագծում ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի՝ Նարեկ Տիգրանի Գասպարյանի հիշատակին:

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման համար հերոսի ծառայության վայր էին այցելել հայրը, եղբայրը, հորեղբայրը, ընտանիքի անդամներ, ընկերներ, բարեկամներ:

Խաչքարի քանդակագործն է Գոռ Նադոյանը, ում կողմից խաչքարը դնելուց հետո հենց բարձունքում Երկրապահ կամավորականների միության Նորք-Մարաշի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՀՀ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից 20-ամյա հերոսի հորը՝ Տիգրան Գասպարյանին փոխանցեց ԵԿՄ կրծքանշան:

 



Նարեկի հետ ծառայող 3 զինծառայողներ էլ ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի տեսակ ցավ ապրեցինք այն բանում, որ զորամասի նորանշանակ հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը հայ սպային ոչ վայել վերաբերմունք ցուցաբերեց 20-ամյա հերոսի ընտանիքի նկատմամբ, անգամ չբարեհաճեց մոտենալ ու հետաքրքրվել հերոսի ընտանիքի որպիսությամբ, չփորձեց օգնության ձեռք մեկնել խաչքարի տեղադրմանը, ինչը հավաքված մեծ թվով զինվորների մոտ տարակուսանք առաջացրեց, իսկ զորամասի նորաթուխ հրամանատարը պատճառաբանել էր իր այդ քայլը, թե, իբրև, վերևից մարդիկ են գալու զորամաս:

Ֆոտոլրագրողը, իմանալով զորամասի հրամանատարի անհեթեթ պատասխանը՝ հարց ուղղեց խաչքարի մոտ գտնվող սպային, ով հետո պարզվեց որ զորամասի հոգեբանն է, թե այդ դեպքում եթե վերևից մարդիկ էին գալու, դա չէր կարող խանգարել, որ գոնե մեկ րոպեով մոտենար և իր զորակցությունը հայտներ հերոսի ընտանիքին:

Շարունակությունը այստեղ ՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/15/1072617/

loading...

Փակել