loading...

Մանո՛ աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելու՞ ես… բաժանվի՛ր էդ դավաճանից



Դիտումներ ` 1249
Մանո՛ աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելու՞ ես… բաժանվի՛ր էդ դավաճանից

Ես չգիտեմ՝ ինչից է դա, բայց մեր հայ հայտնիներից շատերն իրոք չգիտեն՝ իրականում ինչի մասին է պետք խոսել ու ինչի մասին լռել: Էսօր աչքովս ընկավ մի հարցազրույց, որտեղ դերասան Սարգիս Գրիգորյանի կինը պատմում է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել, երբ էկրանին տեսել է ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի «բաց» տեսարանը դերասանուհիներից մեկի հետ:

Մանոն մանրամասն ներկայացնում է ՝ ինչպես է լսել այդ բոթը: Մեջբերում եմ Մանոյի ասածները. «Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։

 



Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բուռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն»,- պատմեց Մանոն։
 

Ու էս տողերը կարդալուց հետո զարմանում ես՝ լավ, իսկապե՞ս էս կարգի անտակտ ու անմակարդակ մարդիկ դեռ կան մեր կյանքում, որ բռնեն, խալխի ամուսնուն ֆիլմից ինչ-որ կադրից հեռախոսով ֆոտո անեն էկրանից, վայբերով ուղարկեն, ասել է թե՝ հարցրած կուզենան «Մանո աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելո՞ւ ես… Բաժանվիր էդ դավաճանից»…


Ինչ ասես, սա է մեր հասարակությունը, ու սա ողբերգություն է: Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ փաստ է, որ Սարգիսը չի դավաճանել Մանոյին, ուղղակի իր մասնագիտական գործունեության շրջանակներում մի քիչ ավելի համարձակ գրկել է իր խաղընկերուհուն: Այ հիմա եմ հասկանում, թե ինչու են այսքան շատ հայ ընտանիքներ քանդվում. գրում է Աննա Մարգարյանը:



loading...

Փակել