loading...

Մաքրեք երիկամային քարերը՝ կոճապղպեղի թեյի միջոցով



Դիտումներ ` 762
Մաքրեք երիկամային քարերը՝ կոճապղպեղի թեյի միջոցով

Կոճապղպեղը համարվում է 21-րդ դարի ամենահզոր բանջարեղեններից մեկը: Այս համեմունքն օգնում է իմունիտետին, լավացնում է մարսողությունը, նվազեցնում է բորբոքումները և մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում: Այս եթերային յուղերը յուրահատուկ համ և բույր են հաղորդում այս արմատին: Դրանք նաև ունեն հակաբակտերիալ, հակամանրէային և հակավիրուսային հատկանիշներ, որոնք նվազեցնում են ցավն ու բուժում են ասթման և մի շարք այլ սրտանոթային հիվանդություններ: Կոճապղպեղի թեյի օգտակար հատկանիշները Այս թեյը բուժում է վիրուսները, որոնք մրսածություն, հարբուխ և հերպես են առաջացնում: Այն հանում է մարմնի ցավը: Այս արմատից պատրաստված թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են իմունային համակարգը և պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից: Թեյը լավացնում է արյան շրջանառությունն ու վիտամինների, հանքանյութերի և թթվածնի յուրացման պրոցեսը:  Այս թեյը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը: Կոճապղպեղի թեյի բաղադրատոմս • 1 բաժակ ջուր • Կոկոսի կաթ • Մեղր • ¼ թ/գ կոճապղպեղ • ¼ թ/գ քրքում Այս թեյը բավական հեշտ է պատրաստել: Եռացրեք ջուրը և ավելացրեք կոճապղպեղն ու քրքումը: Թողեք մի փոքր եռա միջին կրակի վրա 7-10 րոպե, ապա ավելացրեք կաթը: Խառնուրդը հանեք կրակից և լցրեք բաժակի մեջ: Մեղրն ավելացրեք սառը ըմպելիքին:
 


loading...

Փակել