ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի կենտրոնական հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Ես ուզում եմ, որ մենք ճեղքենք ինքներս մեր հուսահատությունը, որովհետև մենք հաղթած ժողովուրդ ենք: Սա է մեր հիմնական ասելիքը և ես չեմ ուզում այսօր քաղաքական իրավիճակից խոսել: Այսօր Հայաստանում քաղաքական իրավիճակն այն է, որ ժողովուրդն է քաղաքական բարձրագույն արժեքը»: հայտարարեց.
«Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել, որ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, ինչը նշանակում է, որ մարտի 1-ի գործով կայացրած բոլոր վճիռները հայտնվում են ապօրինի կայացրած վճիռների շարքում:
Դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սպասարկել է և պատասխան պետք է կրի ժողովրդի առաջ»,-շարունակեց վարչապետը: