loading...

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՆ ԱՅԼ Է․․․



Դիտումներ ` 676
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՆ ԱՅԼ Է․․․

Կուտակային բաղադրիչի հետ կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականին մարդիկ դրական արձագանքեցին։ Դրական այն առումով, որ պետական պաշտոնյան քաղաքական սկզբունքը կարևորում է պաշտոնից։ Սա նորություն է Հայաստանի քաղաքական մշակույթում։ Մինչև հիմա ականատես ենք եղել, թե պաշտոնյան քանի անգամ է փոխում խոսքը՝ աթոռին մնալու կամ ինչ որ բան ձեռք բերելու համար։ Չեմ բարձրաձայնում, բայց մտովի վերհիշեք բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր մինչ պաշտոն ստանալն այլ բան էին ասում, պաշտոն ստանալուց հետո մոռանում են և իրենց խոսքը, և իրենց սկզբունքը։ Երբեմն զարմանում ես՝ սա նույն այն մա՞րդն է, ում գիտենք, թե «փոխել, տեղն ուրիշին են դրել»։

Մանեն սպիտակ դրոշ բարձրացրեց՝ եթե պաշտոնյան, քաղաքական գործիչը ինչ որ բան է ասում, ինչ որ պարտավորություն է ստանձնում, պարտավոր է տեր կանգնել։ Դա կոչվում է քաղաքական կամք, սկզբունքայնություն։ Հազարավոր գրառումներ եմ կարդացել ու չեմ գտել մեկը, ով Մանե Թանդիլյանի այդ քայլը դրական գնահատած չլինի՝ սկզբունքայնության առումով։ Դրան զուգահեռ՝ կա ափսոսանք։

 



Այդ հրաժարականը ինչ որ բան կտա՞․ դա է ինձ հետաքրքրում։ Դա չի՞ ընկալվի որպես սովորական հրաժարական։ Մի ուրիշը կգա, ինքը կանի մոտեցումով։

Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը խորքային առումով այլ է․․․

Մարդիկ ընդունու՞մ են, որ հրաժարականը Մանեն իրենց համար է տվել։

Իրե՛նց համար։ Յուրաքանչյուրի համար։

Տեսնու՞մ են Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառի աստառը․

Որպեսզի եկողները խոստումներ չտան ու գան, հետո աթոռին նստելուց հետո անտեսեն դրանք։

Որպեսզի մարդիկ ընտրեն խոստումով, գաղափարով, խոստումի տակ նյութական, շոշափելի բան զգան։


Որպեսզի քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից օգտագործվող հերթապահ խոսքերը՝ քաղաքական իրադրության հետ կապված փոխեցինք մեր որոշումը, մեր ականջների համար անսովոր հնչի ու չհավատանք։

Այս առումով Մանե Թանդիլյանը շատ մեծ գործ արեց։

Հիշեցնենք, որ հրաժարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս քայլով նա անհամաձայնություն է հայտնել կառավարության նիստի ընդունած որոշմանը, ըստ որի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Թանդիլյանը լքել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Հասմիկ Բաբաջանյան

 http://hraparak.am

loading...

Փակել