Լոռեցի 22–ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել Facebook–ի ուղիղ եթերում։
Pastinfo–ի հաղորդմամբ, հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ փորձել է ինքնասպան լինել Facebook–ի ուղիղ եթերում, ինչը սոցիալական ցանցով տեսել են տասնյակ քաղաքացիներ, և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է Մասնավորապես նշվում է, որ 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել` միաժամանակ Facebook–ի ուղիղ եթերով հրապարակելով իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:
Նշվում է, որ երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում: Պատճառները պարզել չի հաջողվել։