loading...

Լիլիթ Բաբաuյան Երբ իմացա, nր Սաշն ինձ դավաճանել է, շատ hիաuթափվեցի



Դիտումներ ` 2844
Լիլիթ Բաբաuյան  Երբ իմացա, nր Սաշն ինձ դավաճանել է, շատ hիաuթափվեցի

Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ՝ Լիլիթի ամուսնության 3-ամյակն է։ Այս առիթով Ալեքսանդրն առավոտյան ծաղկեփնջով է արթնացրել կնոջն ու շնորհավորել, իսկ նա, պարզվում է, մոռացել էր, թե այսօր ինչ օր է։ BlogNews-ը շատ անկեղծ զրույց է ունեցել Լիլիթի հետ, որի ընթացքում նա պատմել է ոչ թե այն, ինչ ընտանիքները փորձում են ցույց տալ, այլ այն, ինչ կա իրականում։

— Լիլիթ, ինչպե՞ս ստացվեց, որ մոռացար ամուսնությանդ օրվա մասին։

— Մի քանի օր է, այնքան խառն եմ, օրվա ընթացքում 2-3 ժամ եմ քնում և մոռացել էի, թե այսօր ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է։ Հաղորդումս ինձանից շատ ժամանակ է խլում։ Ես ռուսերեն մտածում եմ, հայերեն խոսում և որպեսզի սխալներ թույլ չտամ, անգիր եմ սովորում տեքստերը։ Այսօր առավոտյան արթնացա, Սաշը ծաղիկներով եկավ, շնորհավորեց ինձ, անակնկալի եկա։ Ամենայն հավանականությամբ, մենք մի քանի օրից կնշենք մեր օրը։ Ինձ համար էական չեն կոնկրետ ամսաթվերը, ես ձևական բաներ չեմ սիրում. եթե ես այդ պահին չեմ զգում, որ հենց այսօրն է այդ օրը, ձևական չեմ նշի։ Գուցե այսօր երեկոյան ինչ-որ տեղ գնանք, սակայն ես ցանկանում եմ՝ օդապարիկում նշենք մեր ամուսնության տարեդարձը։ Չգիտեմ՝ Երևանում կա՞ նման բան, թե՞ ոչ։ Եթե այստեղ չլինի, մի քանի օրից մեկնելու ենք Մոսկվա, այնտեղ գիտեմ՝ ուր կարող ենք գնալ։

— Սաշի հետ համատեղ կյանքի 3 տարիների ընթացքում սկսել ես ավելի լավ ճանաչել իրեն։ Ինքը միշտ նշում է՝ շնորհակալ եմ Լիլիթին, որ դիմանում է ինձ, նրա հետ իրականում այդքան դժվա՞ր է։ -Դժվար է այնքանով, որ ես և նա տարբեր կերպ ենք նայում աշխարհին։ Դա բնական է, քանի որ ես մեծացել եմ Մոսկվայում, ինքը՝ Երևանում։ Ես չունեմ «օրենքներ», նա ունի։ Ես թեթև եմ նայում՝ ով ինչ կմտածի, ինձ համար կարևորն իմ ընտանիքն ու հարազատներն են, նա՝ ոչ։ Ամենապարզ օրինակը՝ ես դաջվածք եմ արել՝ ամուսնուս և որդուս անունով։ Ես դրանից ո՛չ լավը դարձա, ո՛չ վատը, ուղղակի ուզում էի, որ սրտիս տակ լիներ նրանց անունը։ Նա թույլ չէր տա, որ, օրինակ, ձեռքիս վրա դա անեի, որովհետև բարեկամները, իր ծնողները, գուցե, չհասկանային։ Թեև պիտի նշեմ, որ այս երեք տարվա մեջ Սաշը շատ է փոխվել։

Երեք տարի առաջ ընդհանրապես չէր կարող խոսք լինել տատու անելու մասին կամ նույնիսկ չէր կարող քննարկվել, որ ես շորտ հագնեմ, իսկ այս տարի ինքն էր ինձ համար շորտ գնել։ 


loading...

Փակել