ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առնվազն մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ՝ որպես վկա հարցաքննվելու։ Նա Հայաստանում չէ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը, որով իրավապահների հետ կառուցողական գործակցության պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում մինչ այդ ժամկետը ժամանակակից կապի միջոցներով հարցաքննվելու մասին։
Ի հեճուկս Սողոմոնյանի հավաստիացումների, սակայն, թե Ռոբերտ Քոչարյանն անհանգստանալու խնդիր չունի, իրականում նկատելի է հարցաքննությունից խուսափելու միտումը։ Դա նկատելի էր դեռ այն պահից, երբ Քոչարյանի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ծանուցագիր չեն ստացել։ Չհարցաքննվելու ուղղությամբ ուշագրավ քայլ էր Քոչարյանի՝ ակնհայտ իր նախաձեռնությամբ տված հարցազրույցը «Երեւան թըդեյ» կայքին։ Հարցազրույցում անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ ենթադրաբար կարող է ընթանալ իր հարցաքննությունը՝ նա կարող է փորձել հայտարարել, որ ամեն ինչ հարցազրույցում ասել է եւ ավելացնելու ոչինչ չունի։ Հավանական է, որ Քոչարյանը կփորձի հովանավորություն ստանալ Կրեմլից, հատկապես, որ ընդամենը տասն օր առաջ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆիանսական կազմակերպության խորհրդի կազմում։

Սերժ Սարգսյանի անունն այնքան մերժելի է պաշտոնական Մոսկվայում, որ ըստ համառորեն շրջանառվող տեղեկությունների՝ մինչ իր հրաժարականը, ապրիլի 22-23-ին Սերժ Սարգսյանը երկու օր շարունակ ապարդյուն զանգահարել է Մոսկվա ու նույնիսկ պատասխանի չի արժանացել։
Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում Մոսկվան հետեւողականորեն հասկացնում է, որ տվյալ գործիչն իրենց համար ընդունելի է, իրենց պաշտպանության ներքո է, ապա Սերժ Սարգսյանի դեպքում նույն համառությամբ ակնարկում են, որ նրա հետ գործ ունենալ չեն կամենում։ Եվ Սարգսյանին որպես Հայաստան պետության ներկայացուցիչ բանակցություններում լիազորելու հավանականությունն իսկ նշանակում է Կրեմլին ակնարկել, թե մենք թքած ունենք քո կարծիքի վրա։ Հաջորդ ապտակը պետության ղեկավարի հայտարարությունն էր, թե Արցախի հարցում ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությունն է ակնկալվում։ Սա եւս Ռուսասատանի ազդեցությանը հակակշիռ որոնելու փորձ է։
Վարդան Վարդանյան