loading...

Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը պատմել է՝ ով է փակել կինոդահլիճի դռները



Դիտումներ ` 1989
Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը պատմել է՝ ով է փակել կինոդահլիճի դռները

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում օրերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով իր ընտանիքը՝ կնոջը, երեք երեխաներին ու քրոջը կորցրած Իգոր Վոստրիկովը տեսանյութ է հրապարակել «ВКонтакте» սոցցանցում, որում պատմել է՝ ինչ է տեսել տեսահսկման համակարգի տեսանյութերում:

Վոստրիկովի խոսքով՝ տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է մի տղամարդ փակում կինոդահլիճներից մեկի դռներն ու անցքերը:



«Ինչ-որ տղամարդ որոշեց կողպել դուռը, փակել անցքերն ու սպասել փրկարարներին, սակայն փրկարարները չժամանեցին: Արդյունքում, որքան գիտեմ, նա դուրս եկավ, ու նրան փրկեցին»,- պատմել է նա:

Ըստ նրա՝ տեսանյութերից դատելով՝ սկզբում բոլոր կինոդահլիճների դռները բաց են եղել, և մարդիկ կարողացել են դուրս գալ։

Նա կատարվածի համար մեղադրել է և՛ մարզային իշխանություններին, և՛ հրշեջ-փրկարարներին։


Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Ողբերգական դեպքից հետո ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը Վոստրիկովին, որը հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, մեղադրել էր «դժբախտության հաշվին փիար անելու» համար:

http://operativ.am/?p=268359&l=am


loading...

Փակել