loading...

Կեցցե արդարադատությունը․ Մասիսի քաղաքապետի համար իր ազատ արձակումը սպասելի էր



Դիտումներ ` 1993
Կեցցե արդարադատությունը․ Մասիսի քաղաքապետի համար իր ազատ արձակումը սպասելի էր

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: Հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից:



«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը:

 


Վաղ առավոտից Մասիս քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և պահանջում Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը:

http://www.1in.am/2364235.html


loading...

Փակել