Միայն նմանները, ազատագրականի ճիգն ու զոհողությունները իրենց մեջ բարձր պահելով, առավել պատասխանատու, պահանջկոտ ու անվրեպ կլինեն այն քայլերի նկատմամբ, որոնք կխաթարեն երկրի տնտեսության զարգացումն ու պետության անվտանգությունը: Պատերազմող երկիր ենք, մարզպետներն ու քաղաքապետները պիտի լինեն վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, հատկապես սահմանամերձ մարզերում:
Հեղափոխության հաղթանակի գլխավոր պատճառը այն էր, որ նախորդ իշխանության նշանակած պաշտոնյաների մոտ 80%-ը անկախ ապրելու համար չէին կողմնորոշված, ուր մնաց, որ անկախ երկրում բարձր պաշտոններ գրավելուն:
Կա՛նգ առ…
Նշանակումներիդ մեջ եղիր զգուշավոր, քանի որ դա է լինելու իմիջդ պահպանելու կամ կորցնելու գլխավոր գրավականը, որում այնքան մտահոգ չեմ, ինչքան որ մեր արյան իմաստության արժեքի և հայրենասիրության վսեմ գաղափարի կորսվելը ամեն մի փոխվող իշխանության հետ:
Երդվալ Ազատամարտիկների Միության
հիմնադիր նախագահ,
Մարտական Խաչի Ասպետ՝ Ռուբեն Գևորգյան
Ռուբեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից