Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում։ Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։
Այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղևորների ծափողջույններին ու շնորհակալական խոսքերին։ Մարդիկ անգամ արտասվել են, երբ ինքնաթիռն իջել է։