Ճնշման տատանումները կարող են ինքնազգացողության անակնկալ վատացման պատճառ դառնալ և լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի հարկավոր է աշխատել հնարավորինս նորմայի սահմաններում պահել զարկերակային ճնշումը: Այս հարցում հիանալի օգնական կարող են լինել ժողովրդական միջոցները, որոնք, ի տարբերություն, դեղամիջոցների շատ ավելի անվնաս են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Կարելի է 2 ճ.գ. սևապտուղ արոսենու պտուղները թրմել 2 բաժակ եռման ջրում և ընդունել օրական 3 անգամ 2/3 բաժակ (ուտելուց 20-30 րոպե առաջ): Այս թուրմը կօգնի իջեցնել զարկերակային ճնշումը:
Արյան բարձր ճնշման դեպքում հիանալի բուժիչ միջոց է գետնամորու տերևների թուրմը: Հարկավոր է 2 ճ.գ. գետնամորու մանրացրած տերևներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 15-20 րոպե թրմել և ընդունել օրական 3 անգամ 2/3 բաժակ:
Արյան գերճնշումով տառապողներին խորհուրդ է տրվում ընդունել մի բուժիչ թուրմ, որը պատրաստվում է տարբեր օգտակար խոտաբույսերից: Հարկավոր է վերցնել 20-ական գրամ առյուծագի, անմեռուկ, ալոճենու ծաղիկներ և սպիտակ ճագոմ (омела белая), այնուհետև ավելացնել 0.5 լիտր ջուր և 15-20 րոպե թրմել: Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ ¼ բաժակ: