loading...

Կարևոր ուղերձ՝ Մոսկվայից․



Դիտումներ ` 1778
Կարևոր ուղերձ՝ Մոսկվայից․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահիմամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայանինչպե՞ս եք գնահատում իրավիճակը սահմանին։Նշվում էոր Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում էնկատվում էառաջխաղացում։ Կա՞ այդպիսի մտահոգությունթե ոչ։

-Հակառակորդը որևէ առաջխաղացում չունի, նա փորձում է մեզ ահաբեկել, հրապարակում է տվյալներ, որոնք, բնական է, որ չեն համապատասխանում իրականությանը։ Սա տեղեկատվական ահաբեկչության ձև է, բայց այն, որ ապրիլի կեսերից Ադրբեջանը զորամիավորումներ է կուտակել սահմանի երկայնքով, դա փաստ է։ Եվ այս զորամիավորումներն առ այսօր հետ չեն քաշվում։ Բայց սա չի նշանակում, թե մենք ահաբեկված ենք կամ վախեցած ենք։ Մենք համապատասխան քայլեր ձեռնարկում ենք, այդ մասին տեղյակ ենք պահել միջազգային հանրությանը, և դա ճիշտ է, քանի որ մենք հակամարտության և բանակցային գործընթացի կողմ ենք՝ անկախ նրանից, որ ոչ լիարժեք ձևաչափով ենք մասնակցում բանակցություններին, բայց մենք պարտավոր ենք տեղյակ պահել նաև եռանախագահությանը, որ այսպիսի զարգացումներ կան։ Եվ մենք տեղյակ ենք պահել ի սկզբանե հենց ապրիլին։

Արցախի ներքաղաքական խնդիրներն ի՞նչ ազդեցություն ենունենում սահմանի վրա։ Արդյոք որևէ ազդեցություն սահմանայինլարվածության վրա ունենո՞ւմ են Հայաստանի և Արցախի ներքինխնդիրները։

-Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ թավշյա հեղափոխությունը և Արցախի ներկայիս իրավիճակը բացարձակապես տարբեր երևույթներ են։ Արցախում ներկա իրավիճակը հետևյալն է. հասարակական առումով կատարյալ հանգստություն և կայունություն է։ Հունիսի սկզբին կենցաղային մանր միջադեպից հետո մի խումբ քաղաքացիներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մի հատվածը, բայց նույնիսկ այդ թեժ օրերին դա որևէ կերպ չի ազդել հասարակական հանգիստ իրավիճակի վրա։



Անգամ այդ ակցիաները շատ քաղաքակիրթ էին։ Իսկ ահա քաղաքական առումով, շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում, բայց էլի որևէ ձևով չի կարելի պնդել, թե քաղաքական ճգնաժամի հետ գործ ունենք։ Նման հայտարարությունները բոլորը շահարկումներ են, ինչը ևս բնական է, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, որոնք առաջնորդվում են նեղ անձնական շահերով։ Հայաստանում եղել է զանգվածային շարժում իշխանությունների նկատմամբ, որն ավարտվել է իշխանափոխությամբ, իսկ Արցախում այդպես չէ։  Եթե իրոք հասարակական, քաղաքական վիճակը վատթարանա, Աստված չանի պառակտում լինի, բախումներ լինեն, մտածել, որ դրանից հակառակորդը չի օգտվի, սա պարզապես դավաճանություն է։

Կամ իրավիճակի ոչ ճիշտ ըմբռնում է, կամ էլ դավաճանություն, որովհետև մեր հակառակորդին՝ Ադրբեջանին և Թուրքիային նյութապես շատ ենք զիջում, և դժվար թե մոտ ապագայում նյութական առումով կարողանանք հավասարվել, բայց մենք ավելի հզոր ենք իրենցից հոգով և դուխով։ Եվ հենց դա է եղել մեր հաղթանակների գրավականը։ Ե՛վ  88-ին պայքարում էինք շրջափակման պայմաններում և երկրաշարժի հետևանքները հաշվի առած և հաղթանակով դուրս եկանք առաջին արցախյան պատերազմում և կարողացանք 2016-ի ապրիլին ձախողել հակառակորդի հայատյաց և նենգ նպատակները։ Այդ իսկ պատճառով հակառակորդը միշտ ուզում է թուլացնել մեր ոգին, մեր դուխը, որպեսզի դրանից հետո մեզ կարողանա հաղթել։ Քանի  մենք ուժեղ ենք հոգով, դա անհնարին է։

Օրերս Ռուսաստանում ԼավրովՄնացականյան հանդիպմանըարծարծվել է նաև Արցախ՝  բանակցություններին վերադառնալուհարցը։ Լավրովը նշել էոր Ռուսաստանը դեմ չէ դրանոր Արցախընախկինում եղել է կողմսակայն հետո Երևանն ու Բաքունպայմանավորվել են բանակցել առանց դրաև եթե նրանք նորպայմանավորվածություն ունենան Արցախի բանակցությունվերադարձի մասին՝ որպես կողմՌուսաստանը կընդունի այդպայմանավորվածությունըՁեր կարծիքով՝ Ռուսաստանն իսկապեսկո՞ղմ էոր Արցախը բանակցային սեղան վերադառնա։

-Շատ կարևոր մեսիջներ եղան Ռուսաստանի կողմից, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը։ Ընդ որում՝ տվյալ դեպքում Լավրովի խոսքը նաև համանախագահող մյուս երկրների հավաքական դիրքորոշումն է արտահայտում։


Նույնիսկ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն որպես գերտերություններ, համագործակցում են։

Փաստորեն համանախագահներն ընդունում են, Արցախը եղել է բանակցությունների և հակամարտության կողմ։ Սա և քաղաքական, և իրավական փաստ է։ Իրավականն այն է, որ այդ ձևաչափը սահմանել է ԵԱՀԿ-ն իր բուդապեշտյան գագաթաժողովում 1994 թվականին։ Դա եղել է ԵԱՀԿ հիմնադիր գագաթաժողովը։ Այդ ժամանակ ձևաչափը, որտեղ Արցախը ճանաչվել է և՛ հակամարտության, և բանակցությունների կողմ. ընդունվել է կոնսենսուսի հիման վրա, այսինքն՝ բոլոր անդամ երկրները կողմ են քվեարկել։  Եվ այն, որ Լավրովը հիշեցնում է, որ այդպես է եղել, փաստորեն վերահաստատում է Արցախի կողմ լինելը։ Միաժամանակ նշում են, որ կողմերի միջև պետք է համաձայնությունը տեղի ունենա։

Եվ միակ պատասխանատուն Ադրբեջանն է, որ այդ ձևաչափը խարխլվել է։ Հետևաբար, պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի, որ այս իրավիճակը փոխվի, բայց նա չի ձեռնարկի նման քայլեր առնվազն մոտակա ժամանակներում։ Բայց դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ։ Սա միակ ճանապարհն է հակամարտության կարգավորման հասնելու համար, հետևաբար, անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ, քրտնաջան աշխատել, որ հնարավոր լինի այդ ձևաչափը վերականգնել։ Բայց նաև պետք է գիտակցել, որ դա երկարատև գործընթաց է։ Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանությունների կողմից վերահաստատվեց, որ ամեն ինչ անելու են, որ այդ լիարժեք ձևաչափը վերականգնեն։

http://www.1in.am/2369049.html


loading...

Փակել