loading...

Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երևան Գումար են պահանջել



Դիտումներ ` 524
Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երևան Գումար են պահանջել

Հունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվում Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գևորգյանը, որը ստանում է առաջին բուժօգնությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան:

Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատանում է և Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխ, բժիշկ Լուսինե Սարգսյանը, իր անձնական մեքենայով երեխային տեղափոխում է ՀՀ ք. Կապանի բժշկական կենտրոն: Քանի որ երեխայի վիճակը ծանր է լինում, անհրաժեշտություն է առաջանում երեխային տեղափոխել հատուկ շտապ օգնության մեքենայով Երևան, որի համար պահանջում են 160 000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրում է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը և անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանում են, որ ծառայությունը վճարովի է և չեն կարող:

 



Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից հասցնում է այդ գումարը և երեխային տեղափոխում են Երևան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է: «Հարց ՀՀ առողջապահության նախարարին և Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին – Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը»,- գրել է Մաթևոսյանը:

 
 
loading...

Փակել