loading...

Ջիգարխանյանի 38-ամյա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել



Դիտումներ ` 572
Ջիգարխանյանի 38-ամյա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական լրատվամիջոցները գրում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանիքում առաջացած լուրջ տարաձայնությունների մասին:

Հայտնի է, որ այժմ հիվանդանոցում գտնվող Ջիգարխանյանն ունեցվածքը գրանցել է կնոջ անունով ու նրան նշանակել իր թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնում, ինչից հետո նրանց միջև խնդիրներ են սկսվել: Ջիգարխանյանի խոսքով՝ կինն իրենից խլել է բոլոր բնակարաններն ու այժմ ինքը գնալու տեղ չունի: Բացի այդ, նա 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային «գող» ու «ստոր մարդ» է անվանել:

Ինչ վերաբերում է կնոջ արձագանքին, ապա «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը զրուցել է նրա վստահված անձի՝ Էլինա Մազուրի հետ: Վերջինս ասել է, որ Վիտալինան այնքան խոր հիասթափություն է ապրել, որ որոշել է անձամբ ամուսնալուծության հայց ներկայացնել: Նա հավելել է, որ Վիտալինայի դեմ Ջիգարխանյանի բոլոր մեղադրանքներն անհիմն են:

«Արմեն Բորիսովիչը Վիտալինային մեղադրել է գողության համար: Եթե նա դա ասեր իրենց տան խոհանոցում, դեռևս հնարավոր կլիներ ինչ-որ կերպ ներել: Բայց մարդն այդ մասին հայտարարել է երկրով մեկ՝ փաստացիորեն նրան հանցագործ անվանելով: Բայց Արմեն Բորիսովիչը չի կարող անգամ մեկ շիշ կեֆիրի գողությունն ապացուցել, քանի որ նրա մոտից ոչինչ չի կորել»,-ասել է Մազուրը:

Նա մանրամասնել է, որ Ջիգարխանյանը չունի այնպիսի գումարներ, որոնք Վիտալինան կարողանար յուրացնել: Մազուրը հերքել է նաև Ջիգարխանյանի պնդումն առ այն, որ կինը խլել է իր բնակարանները:

«Ներկայում տեղի է ունեցել միայն մի գողություն. նա գողացել է Վիտալինայի բարի համբավը»,-ընդգծել է Մազուրը

 

 

 

 

 


loading...

Փակել