Բաղադրամասեր
10 կաթիլ խնկունու եթերային յուղ,
10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ
Հիշեք, որ պետք է եթերային յուղեր ամենորակյալը գնել, որպեսզի արդյունքը նկատելի լինի։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Եթերային յուղերը վաճառվում են դեղատներում: Ուղղակի ավելացրեք նշված չափով յուղերը Ձեր շամպունին և այսուհետ մազերը լվացեք դրանով:
Խնկունու եթերային յուղը դեռ վաղուց օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես մազաթափությունը կանխելու միջոց:
Այն լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազարմատների սնուցմանը և մազերի ամրապնդմանն ու աճին: