Ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաև, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ:
Մեր տեղեկություններով հանդիպումից հետո Վարդան Հարությունյանը նեղ շրջանակում ասել է, որ Փաշինյանն իրեն ասել է. «Կշարունակենք միասին աշխատել»: ՊԵԿ նախագահը, որն ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմն է, այս արտահայտությունը մեկնաբանել է, որպես պաշտոնավարությունը շարունակելու առաջարկ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերել Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը իսկապե՞ս համաձայնվելու է, որ Վարդան Հարությունյանը շարունակի զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը: