loading...

Ի՞նչ է ծրագրում ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ին. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը



Դիտումներ ` 475
Ի՞նչ է ծրագրում ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ին. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

«Այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են նոյեմբերի 9-ի ձևական, հաղթական պայմանական ցուցադրության՝ Ադրբեջանի դրոշի օրը, դատապարտված են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը, հավանաբար, այդ օրը կցանկանա դրոշ բարձրացնել որոշ հայկական բնակավայրերում, բարձրացնել ոգին, ինչը չի ստացվելու:

Հովհաննիսյանն ասել է, որ հաջողություն չեն ունենալու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը:

«Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է: Ձորակները, որտեղ փախնելով պահ են մտնում, սպասում, որ նորից հարձակվեն, իրենց համար դառնալու է դժոխք»,- հավելել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ավելացրել է նաև, որ ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի գրպանում Ադրբեջանի դրոշ կա: Դա ևս վկայում է այն մասին, որ Ալիևը նոյեմբերի 9-ին որևէ տեղ դրոշ բարձրացնելու խնդիր ունի:


loading...

Փակել